Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ծանր սրտով ենք ձեզ հետ կիսում այս վշտալի լուրը․ ՀՖՀՀ-ն այսօր սգում է մեր սիրելի ուսանող Շանթ Նավոյանի մահը, ով զոհվեց հայրենիքի համար։
Շանթն ընդունվել էր ՀՖՀՀ 2019թ․-ին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ ձմռանը, մեկնել էր ծառայության։ Շանթը քաջ, պատասխանատու և անձնվեր երիտասարդ էր։ Նա ընդամենը 18 տարեկան էր։ Նրա վախճանը թե՛ մեր, թե՛ հայրենիքի համար մեծ կորուստ է։ Մեր զորակցությունն ենք հայտնում Շանթի ծնողներին, ընտանիքին և ընկերներին։
Աղոթում ենք նրա համար։ Ցավում ենք այս ողբերգական կորստի համար։ Շանթին դեռ շատ խոստումնալից ապագա էր սպասվում։ Բայց ուր էլ նա լինի, մեր ականջներում դեռ երկար կհնչեն այս խոսքերը, որ մի առիթով գրել էր Շանթը․ «Երբ լույսը մեռնի հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից մենք, լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»։
Կարդացեք նաև