Լրահոս
Օրվա լրահոսը

Ստավանգերում շախմատային մրցաշարի ավարտին մնում է երեք տուր

Հոկտեմբեր 13,2020 12:20

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարի ավարտին մնում է երեք տուր: 7-րդ տուրից հետո մասնակիցների տեղերի դասավորվածության փոփոխություն մրցաշարային աղյուսակում չի կատարվել: Առաջին հորիզոնականում 14,5 միավորով Ալիռեզա Ֆիրուջան է: Նրան հաջորդում են Մագնուս Կարլսենը՝ 13,5 միավոր, Լեւոն Արոնյանը՝ 12, Ֆաբիանո Կարուանան՝ 11, Յան-Կշիշտոֆ Դուդան՝ 7 եւ Արյան Տարին՝ 1,5 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել