Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է, բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու. Աննա Հակոբյան

Հոկտեմբեր 13,2020 12:03

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ, գոնե վիրավորված լինի։

Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայփայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։

Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։

Մեզ՝ մայրերիս համար, սա դժոխք է։

Բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։

Հայ ժողովուրդը այլեւս երբե՛ք չի ցեղասպանվելու։

Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031