Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի տեսել․ ռուս լրագրողը մանրամասներ է պատմում վիրավորումից

Հոկտեմբեր 13,2020 11:21

Շուշիում վիրավորված ռուս լրագրող, «Սեգոնդյա․ռու» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է իր վիրավորման մանրամասները և նշել, որ նման դաժանություն ինքը չէր տեսել անգամ Չեչնիայում։

«Գորիսից Ստեփանակերտ պետք է գնայինք։ Ո՛չ սաղավարտ, ո՛չ զրահաբաճկոն չէինք վերցրել․ կարծում էինք, որ Ստեփանակերտում կտան պաշտպանության միջոցներ։ Բայց ճանապարհին իմացանք, որ հարվածել են Շուշիի եկեղեցուն։ Որոշեցինք տեսնել։ Հեռախոսով էի նկարում, ավիառեժիմի վրա էր դրված, բայց միևնույնն է, բռնեցին։ Ենթադրում եմ, որ հեռախոսի ազդանշանի վրա հարվածեցին։ Մենք 20 րոպե շրջում էինք, նկարում վնասված սրբապատկերները»,- պատմում է լրագրողը։

Նա հիշում է, որ հարվածը շատ ուժգին էր։ «Կարծում էի՝ մահացել  եմ։ Փորձում էի աղոթել․ ուշքի եկա, ոտքի կանգնեցի։ Հետո մարդիկ մոտեցան,  ինձ դուրս հանեցին։ Մեքենան սարկավագն էր վարում և աղոթում էր ինձ համար։ Հետո ուշքս գնաց։ Արթնացա արդեն Երևանում։ Բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Ոտքերս, ձեռքերս տեղն են, անգամ միկրոբեկոր կա սրտիս մեջ, բայց ասում են՝ չի խանգարի, կարելի է ապրել դրանով։ Ինձ շատ լավ են վերաբերվում, խնամում են»,- պատմել է Կոտենոկը։

Նա կարծիք է հայտնել, որ նույն տեղին երկու անգամ հարվածելը վկայում է այն մասին, որ օպերատորը հատուկ նույն թիրախն է նշանառում։ «Կարծում եմ, որ հատուկ սպասում են,  մինչև եկեղեցում մարդիկ կուտակվեն։ Ես նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի տեսել»,- ասել է լրագրողը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031