Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. Ենթադրում եմ՝ բանակցությունների մի մասն ուղղված է նրան, որ Թուրքիայի համար գտնվի ինչ-որ մի նոր՝ այլ ձեւաչափ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2020 11:41

Ինչպե՞ս են ռուսաստանցի քաղաքագետները մեկնաբանում այն, որ «ռուսական մանդատի» ներքո անցկացված առաջին մոսկովյան խորհրդակցություններից հետո հաստատված հրադադարի պայմաններում պատերազմ է ընթանում։ Հարցն ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ եւ լրագրող Վադիմ Դուբնովին, որն ասաց․ «Սա պատերազմ է հրադադարի պայմաններում»։

Սա քաղաքագետը նմանեցնում է մեծ երկրաշարժից հետո հետցնցումներին՝ աֆթերշոկերին, ու կարծում է, որ վատ հրադադարը լավ պատերազմից լավ է։ «Նաեւ կարծում եմ, որ հրաշքների գիծ (շփման գծի հետ բառախաղ՝ Ա․ Դ․) գոյություն չունի, եւ եթե հոկտեմբերի 12-ին իրոք ժամը 12-ին դադարեր կրակը, ու այլեւս ոչ մի կրակոց չլսվեր, դա կլիներ հրաշք։ Ցավոք, նման հրաշքներ չեն լինում»,- ավելացրեց Դուբնովը։ Հիշեցնենք, որ մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը սրանից հետո անգամ գրել էր․ «Չե՞ն ուզում լսել Լավրովին, ուրեմն կլսեն Շոյգուին»։

Ամեն դեպքում, եթե հիշում ենք, հոկտեմբերի 10-ի հայտարարությունում ասվում էր, որ կողմերը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում պետք է վերադառնան սուբստանտիվ բանակցությունների։ Պատրաս՞տ են արդյոք նման բանակցությունների, եւ ո՞ր կետից կարող է վերսկսվել խոսակցությունը։ Ռուսաստանցի քաղաքագետն ի պատասխան ասում է, որ շատ դժվար է այդ հարցին պատասխանելը։ «Նախ, որովհետեւ մենք հիմա չգիտենք, թե ինչ է կատարվում հարավում (Հադրութ, Ջաբրայիլ), որովհետեւ, որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանը շարունակում է այստեղ իր գործողությունները եւ, թեեւ չհաստատված տեղեկություններով՝ այս ուղղությամբ ունի ինչ-ինչ հաջողություններ։ Եվ սրանից հետո կախված է, թե ինչով այս ամենը կավարտվի Հադրութում։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե Հադրութը հայկական կողմը չկարողանա պահել, սա խոսակցության մի մեկնակետ է՝ նկատի ունենալով, որ սա կլինի առաջին տարածքը, որ կհանձնվի, եթե ոչ՝ Ադրբեջանին չհաջողվի, մեկ այլ։ Սրանից հետո է, որ ինչ-ինչ որոշակիություն կմտնի։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հայկական կողմն առավել պատրաստ է գնալ բանակցությունների, որովհետեւ ադրբեջանական կողմն իմպրովիզներ անելու եւս մի քանի տարբերակ ունի, իսկ հայկականը, իմ կարծիքով՝ ավելի ու ավելի քիչ»։

Հետեւաբար, Վադիմ Դուբնովին հարցրինք, թե Մոսկվային, իր կարծիքով, հաջողվե՞ց չեզոքացնել Թուրքիայի գործոնը, թե՞ այս երկիրը շարունակում է «ականջի հետեւ գցել» Մոսկվայի նախազգուշացումները։ Ռուսաստանցի քաղաքագետն ի պատասխան նշեց, որ իր անձնական կարծիքով՝ մոսկովյան բանակցությունների հիմնական մասին ներգրավված են բոլորը, ներառյալ Թուրքիան։ «Եվ ես ենթադրում եմ, որ այդ բանակցությունների մի մասն ուղղված է նրան, որ Թուրքիայի համար գտնվի ինչ-որ տեղ, ինչ-որ մի նոր՝ այլ ձեւաչափ։ Կարծում եմ՝ սա անխուսափելի է, եւ կարծում եմ, որ այս ֆորմատներում Թուրքիան ինչ-որ տեղ կունենա։ Թեեւ չգիտեմ՝ ինչպես սա կձեւակերպվի եւ կձեւակերպվի՞ արդյոք»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031