Պատերազմն ինքնին արհավիրք է: Այն իր կանոններն է թելադրում, այն հաղթում են հերոսները, ցավոք՝ երբեմն կյանքի գնով: Հերոս են բոլոր զոհվածները, նրանցից յուրաքանչյուրի կորուստը անասելի ու անհաղթահարելի ցավ է բոլորիս համար: Հերոս են պատերազմողները, թշնամու ագրեսիան կասեցնողները, բոլորը՝ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր կամավորական, յուրաքանչյուր պահեստազորային: Իհարկե, նրանցից ոմանք առանձնահատուկ սխրանքներ կատարած կլինեն, նրանցից ոմանք կպարգևատրվեն:
Սակայն հանրային ընկալման մեջ հերոսներին տարանջատելը, քիչ է ասել, թե սխալ է: Ընդ որում, խոսքը երեկվա, մեղմ ասած, չափազանց անհաջող դրվագի մասին չէ միայն: Խոսքը երևույթի մասին է, որն, ի դեպ, նկատելի էր դեռ Ապրիլյան պատերազմից հետո: Առաջնագծում կռվող յուրաքանչյուր ոք հերոս է, ու շատ կարևոր է, որ հերոսների միջից հերոսներ չառանձնացնենք:
Առաջնագծում հերոս են բոլորը: Բոլորն անխտիր: Հաղթելու ենք…
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։