Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի անկախության ճանաչմամբ մեկ քայլ առաջ կանենք. սփյուռքահայությունը վերաձևակերպել է իր պահանջները. «Ժամանակ»

Հոկտեմբեր 13,2020 10:54

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը։

Այսինքն՝ կարծում եք, որ Արցախի ճանաչման առումով արդեն իսկ անհրաժեշտ մթնոլորտ միջազգային հանրության մոտ ձևավորվե՞լ է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պարագայում կարելի է լուրջ հաջողություննե՞ր գրանցել։

– Այո, այդպես պետք է լինի, և այդ ուղղությամբ  շատ ջանք պետք է թափվի։  Հասկանալի է նաև, որ այդ աշխատանքի համար շատ ժամանակ է պետք, շատ խոչընդոտներ կան, բայց մենք, մեր գրասենյակի միջոցով ամեն ջանք թափում ենք այն երկրներում, որտեղ Հայ դատի հանձնախմբեր են գործում, որպեսզի այդ երկրների  իշխանությունների ուշադրությունը հրավիրենք Արցախի  անկախության ճանաչման հարցի վրա։

Պարոն Շիրինյան, կարո՞ղ  ենք ասել, որ սփյուռքահայության պահանջներն արդեն իսկ վերաձևակերպվել են, և ներկայումս հստակ դրվում է հենց Արցախի անկախության ճանաչման հարցը։

– 100 տոկոս՝ այո։

Հայաստանի, միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը կզսպի՞ հակառակորդի՝ կոնֆլիկտը բացառապես ռազմական ճանապարհով լուծելու նկրտումները։ Մենք տեսանք, որ Ադրբեջանն անգամ 5 րոպե չպահպանեց անցած ուրբաթ օրը Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։

– Մենք այնպիսի հակառակորդի հետ գործ ունենք, որ դարեր ի վեր հանդես է գալիս իր հայատյացությամբ, մենք գիտենք իրենց պանթուրքական ձգտումները։ Բնականաբար, Արցախի անկախության ճանաչմամբ մեկ քայլ առաջ կանենք։ Այն երկրները, այն անհատները, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, պատասխանատվության բաժին կունենան, կդառնան Արցախի ընկերը և հետևաբար Արցախի ձայնը  կհասցնեն ամբողջ աշխարհին։ Այո, Արցախի անկախության ճանաչումը չի նշանակում, որ հաջորդ օրը պատերազմը կավարտվի։ Պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ չի կարելի հակառակորդին վստահել։ Այո, անգամ հումանիտար հրադադարի պահանջը չպահպանվեց։ Ադրբեջանը, սկսած 1994-ից, ամենօրյա ռեժիմով խախտել է զինադադարը։ Հետևաբար այն նախաձեռնությունները, որոնք միտված են Արցախի անկախության ճանաչմանը, պետք է օգնեն, որպեսզի այդ հողի վրա ապրող ժողովրդի անվտանգությունը բարձրացնենք համաշխարհային առումով։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031