Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մեզնից ուժ չներկայացնենք, թղթի վրա գրվածները զուտ ճառեր են լինելու». Տիգրան Սարգսյան. «Փաստ»

Հոկտեմբեր 13,2020 09:35

Հայկական կողմը շարունակում է ամենօրյա ռեժիմով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոնվենցիոն, ինչպես նաև մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին: Ավելի ուշ հայկական կողմի ներկայացրած խնդրանքի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ: Այս ամենից զատ՝ հնչում են նաև հայտարարություններ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ զրուցել ենք վերոնշյալներից բխող առարկայական հետևանքների հնարավորության մասին:

Նա շեշտեց, որ թեմային կմոտենա որպես փաստաբան, իրավաբան, որն ամեն օր երկրի ներսում փորձում է պաշտպանել քաղաքացու կամ կազմակերպության՝ թղթի վրա գրված իրավունքները: «Եթե գրված կանոնների հետևում ուժեղ ռեսուրս, ուժեղ պահանջատեր չկա, որից կվախենան, այդ գրված կանոնները ձևական են, ձևական կարող են լինել նաև միջազգային կազմակերպությունների որոշումները: Եթե մեզնից ուժ չներկայացնենք, թղթի վրա գրվածները զուտ ճառեր են լինելու: Իրավաբաններից շատերը կասեն, որ շատ կարևոր են միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքը, ՄԻԵԴ-ը և այլն: Բայց պատերազմի մեջ գտնվող երկիրը դժվար թե կարևորի ՄԻԵԴ-ի որոշումը:

Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու համար ընդամենը տուգանքներ են նախատեսված, բայց պատերազմի մեջ գտնվող երկրի, կյանքի ու մահվան կռիվ տվող ազգի համար այդ տուգանքներն այնքան երկրորդական, երրորդական ու տասներորդական են: Մեզ համար հիմա աշխարհում գտնվող հայկական ռեսուրսը մեկ կենտրոնից կառավարելն է կարևոր: Օրինակ՝ ստեղծել համահայկական ժողով, ըստ որի՝ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող հայկական համայնքները կկարողանան իրար հետ համագործակցելով խնդիր լուծել, ինչպես նաև ընդհանուր նպատակներ ու շահեր դնել»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս պահին իր համար ավելի կարևոր է ոչ թե ՄԻԵԴ-ի որոշումը, այլ, օրինակ՝ մեր հայրենակիցների ցույցերն աշխարհի տարբեր անկյուններում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031