Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերական ոլորտում՝ 18 տոկոսով ավելացում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հոկտեմբեր 13,2020 07:40

«Պատերազմական այս օրերը մեզ մի դաս հաստատ տալիս են. մեզ բոլորովին նոր որակի տնտեսություն է պետք: Տնտեսագետները մեզ հետ զրույցներում համակարծիք են. պետությունը նորովի պետք է նայի բարձր տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական ոլորտին: Այն պետք է զարգացնենք՝ կտրուկ եւ արագ, եւ դրա համար ունենք ներուժը, ուղեղն ու զինուժը: Հենց այսօ՛ր պետք է մտածենք դրա մասին՝ այն մշտապես օրակարգում պահելով:

Ըստ այդմ, ինչ ենք անելու հաջորդ տարի: Բնականաբար, առաջին փաստաթուղթը, որով հետաքրքրվում ենք, 2021 թ. պետբյուջեի նախագիծն է: Ոլորտի զարգացման ի՞նչ ուղղություններ են նախանշված:

Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը (արդեն շրջանառել է նախագիծը), կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու ուղիներից է բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը` զինված ուժերի մարտունակության ու պաշտպանունակության բարձրացումը, տնտեսական աճը, գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը։

Օրինակ, ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ պլանավորվում է 2021 թ. ավելի քան 18.0 տոկոսով ավելացնել նոր տեխնոլոգիական ուղղություններով գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը: Նախատեսվում է նոր նմուշների մշակում, նոր եւ արդիականացված նմուշների փորձնական խմբաքանակների արտադրություն, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի եւ ռազմատեխնիկական ունեցվածքի արդիականացում»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031