ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.
Այսօր (հոկտեմբերի 12-ին-խմբ.)Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացրի Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառման փաստին։
Կոչ արեցի Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին, որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհ, ճանաչել Արցախի անկախությունը։