ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: «Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարել եւ չի էլ պատրաստվել կատարել: Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարությունները այն մասին, որ իրենք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են: Ինչ-ինչ պատճառներով փորձում են թեժացնել իրավիճակը եւ սանձազերծել մարտական գործողություններ: Վաղ առավոտյան նորից սկսվել են հարձակվողական գործողությունները՝ երեք-չորս ուղղություններով:
Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաեւ ծանր հրանետային միջոցներ, ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության հետախուզական եւ կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակ մարտական ԱԹՍ-ներ՝ կատարել են նաեւ 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդային ուժերին հաջողվել է խոցել մեկ միավոր ՍՈՒ-25 մարտական գրոհիչ:
Օրվա ընթացքում տարբեր ձեւերով մարտական գործողությունները շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու եւ այլ միջոցների կիրառությամբ:
Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ վերահսկողության տակ: Մինչեւ ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են: Գիշերը որոշակի թուլացումներ են լինում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ