Ադրբեջանցի պատվիրակները փորձում էին համոզել, թե Հայաստանն է խախտում հրադադարը, թիրախավորում խաղաղ բնակչությանը:
Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) տեսակապի ձևաչափով անցկացվող ընդլայնված նիստի ընթացքում կազմակերպված Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող զինված հակամարտության թեմայի վերաբերյալ քննարկումը:
Ելույթ ունենալու համար նախապես գրանցվել էին հայկական և ադրբեջանական կողմից 6-ական պատվիրակ, ինչպես նաև այլ անդամ երկրները ներկայացնող 12 պատվիրակներ:
Կարդացեք նաև
Քննարկման նպատակն էր լսել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կարծիքը հակամարտության ներկայիս իրավիճակի հետ կապված: Քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ներկայացրին Ադրբեջանի կողմից վարձկանների, ահաբեկիչների օգտագործումը Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում, խաղաղ բնակիչների թիրախավորումը և այլն:
Ադրբեջանցի պատվիրակներն էլ նշեցին, թե Հայաստանը շարունակում է չպահպանել հումանիտար հրադադարը և մեղադրեցին հայկական կողմին:
Մանրամասները՝ շուտով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ