Հոկտեմբերի 7-ին Չեռնոգորիայի հանրային հեռուստառադիոընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերում կայացել է դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը:
Հարցազրույցի ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը՝ շեշտադրում կատարելով այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ, Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիան մեծ վտանգ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար և նույնիսկ՝ դրա սահմաններից դուրս։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքային ենթակառուցվածքները, ինչը հանգեցնում է հումանիտար մեծ աղետի։ Նշվել է նաև, որ խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային զենքերի օգտագործումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։
Կարդացեք նաև