Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և կանխենք այսօրվա բարբարոսությունները, ցեղասպանությունը, էթնիկ զտումը. Միքայել Մելքումյան

Հոկտեմբեր 12,2020 21:21

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը:

Հարգելի’ գործընկերներ,

Այժմ, երբ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք արցախյան հակամարտության հարցը, հենց հիմա Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակիչներ, երեխաներ,

ծերեր, կանայք և այլ մարդիկ ուղղակի զոհվում են ռմբակոծություններից, շատ-շատերը հարյուրներով վիրավորվում են, կորցնում իրենց կացարանները, ավերվում են գյուղեր, քաղաքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ։

Հարց եմ տալիս՝ կարո՞ղ ենք մենք կանգնեցնել այս բարբարոսական ագրեսիան և տեռորիզմը, որը նախաձեռնել է Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական

մասնակցությամբ։

Ավերել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր եկեղեցին։ Սա այլանդակության ամենաբարձր աստիճանն է։

Հիմա այս ամենը միջազգային բազմաթիվ կոնվենցիաների խախտու՞մ է, մենք կարողանու՞մ ենք դրան տալ հստակ գնահատական, թե՞ ոչ։

Հիմա Եվրոպան ճանաչու՞մ է այն, որ Արցախում պատերազմ է, թե՞ ոչ:

Այժմ արձանագրենք հետևյալը։

  1. Անցած երեսուն տարիների ընթացքում, ինչ առկա է արցախյան խնդիրը, առաջին

անգամ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է Արցախի ժողովրդի դեմ

սանձազերծված պատերազմին ։

  1. Այժմ Արցախի հետ շփման գծում իրականացվում են տեռորիստական

գործողություններ Սիրիայից ներմուծված հազարավոր միջազգային տեռորիստների

մասնակցությամբ։ Կան բոլոր ապացույցները դրա վերաբերյալ։

Մենք դեմ ենք, չէ՞, միջազգային տեռորիզմին՝ որտեղ էլ դա տեղի ունենա։ Հիմա

ստեղծենք այս առումով միջազգային հակաահաբեկչական կոալիցիա և անմիջապես

հակազդենք դրան։

Խնդրում եմ, արագ ասեք, ովքե՞ր են միանում և ինչպե՞ս ենք հակազդում։

  1. Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի

կողմից կիրառվում են կասետային արգելված հրթիռներ, ռումբեր։ Կան հստակ

ապացույցներ։

  1. Սա ուղղակի հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ

իրականացված ցեղասպանության շարունակությունն է։   Հանդուրժելու՞ ենք սա,

թե՞ ոչ։

  1. Եվ քանի որ այս պատերազմական բարբարոսական գործողությունները

շարունակվում են, միակ ճիշտ ելքը, որը կտա երաշխիք Արցախի Հանրապետության

անվտանգության ապահովման համար, դա Արցախի անկախության ճանաչումն է, որը

լիովին համապատասխանում է Մոնտեվիդեոյի միջազգային հանրահայտ համաձայնագրի

պահանջներին՝

–     Տվյալ տարածքում մշտական ապրող բնակչություն,

–     Ապրելու մշտական տարածք,

–     Ընտրված պետական ինստիտուտներ,

–     Չճանաչված պետության ոչ մարիոնետ լինելը։

Ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և կանխենք այսօրվա բարբարոսությունները, ցեղասպանությունը, էթնիկ զտումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031