Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրվելու համար պարոն Դիլանյանն առնվազն 5 կողմ ձայն ստացել է». ՍԴ դատավոր

Հոկտեմբեր 12,2020 18:54

«Չգիտեմ՝ որքանո՞վ է կոռեկտ ասելը, թե քանի ձայնով է ընտրվել, բայց  քանի որ առաջադրված կամ  ինքնաառաջադրված էր մեկ թեկնածու, ընտրվելու համար պահանջվում էր առնվազն հինգ կողմ ձայն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորներն այսօր նախագահ ընտրեցին. առաջադրվել էր միայն ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

«Քվեարկությանը մասնակցել են բոլոր դատավորները: Ընտրվելու համար պարոն Դիլանյանն առնվազն 5 կողմ ձայն ստացել է»,-հայտնեց Էդգար Շաթիրյանը: Նա նշեց, որ վաղը ՍԴ-ում տեղի կունենա ՍԴ փոխնախագահի ընտրության հարցով աշխատակարգային նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031