Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հրադադարը պետք է պահպանվի». Ժոզեֆ Բորել

Հոկտեմբեր 12,2020 18:45

Հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր խոսքը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը սկսեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձով: Նա ԼՂ-ում տեղի ունեցող իրավիճակը գնահատեց հրատապ և խոսելով ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում այս հարցով տեղի ունեցած քննարկումների մասին՝ ասաց. «ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ կարևոր է՝ կողմերը վերադառնան խաղաղ բանակցությունների:

Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք հրադադարի իրականացմանն աջակցել, որի շուրջ համաձայնություն է եղել հոկտեմբերի 10-ին: Մենք կարևորեցինք, որ այս հրադադարը պետք է պահպանվի: Այս առիթով ԱԳ նախարարները նաև կարևորեցին, որ տարածաշրջանային բոլոր դերակատարները իրենց ներդրումն ունենան կանգնեցնելու զինված առճակատումը և իրենց ներդրումն ունենան խաղաղության հաստատման հարցում»:

Նշենք՝ COVID-19-ի պայմաններում Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումը՝ ԵՄ ԱԳ նախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է: Նրանք քննարկեցին համաշխարհային քաղաքական իրավիճակը, օրակարգում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031