Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Հոկտեմբեր 12,2020 18:40

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:

«Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում եւ շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին հատկապես այս դժվարին ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո կկարողանանք ապահովել բոլոր պայմանները հայոց հողի խաղաղության ու բարգավաճման համար», – ընդգծել է Սամվել Կարապետյանը:

Արցախի հայերի ճակատագիրը մշտապես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է։ Դրա վառ օրինակներից է 2013 թվականին Ստեփանակերտում կառուցված աննախադեպ բժշկական կենտրոնը, որը հնարավորություն ունի տեխնոլոգիապես բարձր որակի, համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակի բժշկական օգնություն տրամադրել հանրապետության բնակչությանը։ 2017թ. հունվարին բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում Արայիկ Հարությունյանը, ով այն ժամանակ Արցախի վարչապետն էր, նշում էր. «Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից, ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով»:

Լրացուցիչ տեղեատվության համար դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031