«Ռուսաստանը, ինչպես երկկողմանի ձևաչափում, այնպես էլ Մինսկի խմբի ձևաչափում, արել է ամեն ինչ, որ անհապաղ դեէսկալացիա տեղի ունենա և կողմերը վերադառնան բանակցությունների սեղան»,- Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հույս հայտնեց, որ երկու կողմերն էլ խստորեն կկիրառեն հոկտեմբերի 9-10-ը ընդունված մարդասիրական հրադադարի մասին փաստաթուղթը։
«Մենք նաեւ կարծիքներ ենք փոխանակել ենք, թե ինչպես առաջ շարժվել։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը արագ և միաժամանակ լուծում կստանան։ Մենք հասկանում ենք, որ գործընթաց է հարկավոր, բայց մենք սխալ ենք համարում քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը»,- ասաց Սերգեյ Լավրովը։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ