«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավարտվեց Լավրով-Մնացականյան հանդիպումն ու մամուլի ասուլիսը:
Եվ այսպես՝
❗️Կողմերը վերահաստատեցին հումանիտար հրադադարի պահպանման կարևորությունը, և այս տեսանկյունից շատ կարևոր էին նախարար Մնացականյանի դիտարկումները հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ:
❗️Վերահաստատվեցին հումանիտար հրադադարի ձեռքբերման եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած մոտեցումները բանակցային ձևաչափի և սկզբունքների անփոփոխելիության վերաբերյալ:
Կարդացեք նաև
❗️Ռուսական կողմը հերթական անգամ ընդգծեց իր դերը՝ թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և թե՛ որպես կողմերի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություն: