Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպան. Ռուսաստանի դիվանագիտության եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը նրա համար են, որ բախումները դադարեցվեն

Հոկտեմբեր 12,2020 16:57

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել:

ՌԴ դեսպանը նշեց, որ Փաշինյանն իր գնահատականներն է ներկայացրել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

Հարցին՝ ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, դեսպանն ի պատասխան ասաց՝ պետք է հասնել նրան, որ այդ ռեժիմը պահպանվի: Հարցին՝ օրինակ ի՞նչ, դեսպանը պատասխանեց. «Ռուսաստանի դիվանագիտության եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը նրա համար են, որպեսզի բախումները դադարեցվեն: Մենք գտնվում ենք ակտիվ շփումների մեջ բոլոր կողմերի հետ»:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031