«Անվտանգությունն այսօր ինձ համար ոչ միայն զուտ խոսք է կամ նպատակ, որին ձգտում ենք, այլ իրականություն, որում մենք ապրում ենք: Դա վերաբերվում է ոչ միայն Արցախին, Հայաստանին, այլ այն սպառնալիք է մեր ազգային տնտեսություններին եւ պետք չէ անուշադրության մատնել այն, որ ոչ միայն Հայաստանում, այլ հետխորհրդային այլ երկրներում, մասնավորաբար, ԵԱՏՄ-ում, այս առումով բավականին լուրջ վտանգներ կան»,- այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղ ունեցած «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը:
Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, Թաթուլ Մանասերյանը կարեւորում է եվրասիական համագործակցությանն առավել լայն հայացքով մոտենալը: Նա նկատի ունի համագործակցության ընդլայնումը միության սահմաններից դուրս եւ նոր գործընկերների ներգրավվումն այս համագործակցության շրջանակներ:
Իսկ ինչ վերաբերվում է միության զարգացմանը, տնտեսագետը դրա համար երկու կարեւոր նախապայման է տեսնում՝ անվտանգություն եւ մրցունակություն: Ըստ նրա, եթե անգամ կորոնավիրուսի համավարակն անտեսենք, ապա ակնհայտ է, որ գոյություն ունի տնտեսական անվտանգության խնդիր, որը միության անդամ երկրների համար ընդհանուր է ու մինչ միասնական էներգետիկ շուկայի, դրա զարգացման մասին խոսելը, տնտեսագետը կարծում է, որ պետք է կենտրոնանալ շատ որոշակի խնդիրների չեզոքացման վրա, որոնք սպառնում են հենց էներգետիկ անվտանգությանը: Ապա, ըստ բանախոսի, ուշադրության են արժանի էներգակիրների շուկայի ոչ միայն ազատ, այլ արդար վաճառքը, ոչ միայն ազատ, այլ արդար մրցակցությունը: Նա ոչ պակաս է կարեւորում նաեւ սակագների ձեւավորման եւ սահմանման հարցերը: Ի դեպ, այս հարցերով մտահոգ են միության անդամ բոլոր երկրները:
Թաթուլ Մանասերյանը երկրորդում է Սերգեյ Գլազեւին, որն առաջարկում է մշակել տնտեսական անվտանգության ցուցանիշներ, որոնք կկիրառվեն ոչ միայն միության շրջանակներում, այլ նաեւ մեծ եվրասիական համագործակցության շրջանակներում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ