Այս պահին անվտանգության խնդիր է դրված: Այսօր այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո:
Նրա խոսքով. «Կուսակցության ծրագրերում ավելի շատ միացման կողմնակից ենք, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու դիրքորոշում ունենք: Բայց այս պահին, եթե դա անվտանգության խնդիրներ է առաջացնելու, մենք դեմ չենք լինելու նաեւ անկախության ճանաչմանը»:
Սուրեն Սահակյանը նույնպես ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը չի քննարկվել, բայց քննարկվել է տարբեր կողմերի դիրքորոշումը: Նաեւ ասաց, որեւէ գաղտնի բան չեն քննարկել, խոսել են այն մասին, ինչի մասին հրապարակային տիրույթում հնչել է:
Հարցին՝ ե՞րբ պետք է սկսել բանակցությունները՝ Սուրեն Սահակյանը պատասխանեց՝ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում եւ այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, մարտի դաշտում եւ կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ