Լրահոս
Օրվա լրահոսը

Համընկնո՞ւմ են ՀՀԿ-ի եւ վարչապետի կարծիքները Արցախի հարցում. Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո մանրամասնում է Շարմազանովը

Հոկտեմբեր 12,2020 15:40

«Այս իրավիճակում մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ պատմական կարեւոր ու բարդ ժամանակաշրջան է մեր երկրի համար եւ չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնալ»,-այսօր վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, վարչապետը լսել է քաղաքական ուժերի տեսակետները, ի՞նչ նպատակով է դա արվում, պետք է միասնական մոտեցո՞ւմ լինի, պարոն Շարմազանովը պատասխանեց՝ իր նպատակի մասին կարող եք խոսել վարչապետի հետ կամ կառավարության ներկայացուցիչների հետ. «Ես ասացի՝ հրավեր է եղել քաղաքական ուժերին, խնդիրը Արցախում ռազմական գործողություններն էին, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»:

Համընկնո՞ւմ են ՀՀԿ-ի եւ վարչապետի կարծիքները Արցախի հարցում, պարոն Շարմազանովն ասաց՝ համընկնո՞ւմ են, թե՞ ոչ, պետք է հարցնեք իրենց. «Մենք մեր տեսակետը հայտնել ենք, հստակ է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Իմ կարծիքով՝ պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի»:

Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ ներկուսակցական քննարկում եղե՞լ է Արցախի հարցով, ի պատասխան ասաց՝ ես որ այսօր այստեղ եմ, բնականաբար եղել է եւ ինքնագլուխ չեմ եկել այս հանդիպմանը:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը՝ պարոն Շարմազանովն ասաց. «Իմ խորին համոզմամբ, Արցախի ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, եւ կլինի շարունակական միջազգային այլ ակտորների կողմից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031