Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հակամարտող կողմերն ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների:
«Մենք բարձր ենք գնահատում հումանիտար դադարի շուրջ փոխըմբռնման համաձայնությունը և Հայաստանի արտաքին գործերի նախարարների շփումներից հետո»,- երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան այժմ շատ ուշադիր հետեւում է իրավիճակին։
«Կրեմլը երկու կողմերից էլ տեսնում է հրադադարի խախտման մասին զեկույցներ։ Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և հետագայում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար», – ասել է Կրեմլի խոսնակը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ