Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի ներկայությունն այստեղ պետք է ամբողջությամբ վերականգնվի». Միքայել Մելքումյան

Հոկտեմբեր 12,2020 14:20

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման մասին, ասաց, որ մոտ երկու ժամվա ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկել, այդ թվում խոսել են ելքերի մասին:

Խոսելով Արցախի ճանաչման գործընթաց սկսելու մասին՝ Մելքումյանն ասաց, որ այս փուլում Արցախի անկախության ճանաչումը դիտարկում են որպես Արցախի էթնիկ զտումը բացառող գործոն. «Ես կարծում եմ, որ հրատապ մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը պետք է ուղղվի, որ գոնե առաջիկա մի քանի օրերի ընթացքում որեւէ երկիր ճանաչի Արցախի անկախությունը, թեկուզ լատինամերիկյան, ընդունենք, Ուրուգվայը, դրանից հետո հստակ է, որ մենք պետք է անպայման ճանաչենք»:

Նա ասաց, որ Ֆրանսիայի կողմից ճանաչելը դժվար էր, որովհետեւ Մինսկի խմբի անդամ էր, բայց այս պարագայում, երբ ցեղասպանություն է կատարվում, խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող. «Մինսկի խմբի ձեւաչափը կամ պետք է փոխվի, կամ վերաիմաստավորվի»:

Ըստ Մելքումյանի, ՌԴ-ի հետ լայն թափով պետք է վերականգնենք ռազմավարական գործընկերոջ ու դաշնակցի հարաբերությունները. «ՌԴ-ի ներկայությունն այստեղ պետք է ամբողջությամբ վերականգնվի: Թուրքիան քայլ է անում Ադրբեջանին պոկի սրա միջոցով տարածաշրջանից: Եթե պոկում է, տարածքային պրոբլեմ է առաջանում, Թուրքիան ներկա է լինում տարածաշրջանում, ՌԴ-ն զիջելո՞ւ է այդ տարածքից, իհարկե, ոչ, ինքը պետք է լայն թափով արտահայտվի, զսպի ե՛ւ զինամթերքի մատակարարմամբ եւ այլ: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում շատ բան պարզաբանվելու է այս երկուսի ներկայության կամ չներկայության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031