Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստը անցավ շատ բուռն, մեղմ ասած». ՍԾՏՄ ԽՎ-ում մեր պատգամավորները ադրբեջանաթուրքական վերահսկողության ներքո ելույթ են ունեցել Արցախի դեպքերի մասին

Հոկտեմբեր 12,2020 13:25

ՍԾՏՄ ԽՎ-ում հանձնաժողովների նիստեր են եղել: Այսօր ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հրավիրած ասուլիսում ներկայացրեցին, թե ինչպես են մինչ նիստը սկսելը հայտարարության տեքստ նախապատրաստել՝ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի մասին ներկայացնելու կազմակերպության պատվիրակություններին:

«Նիստը անցավ շատ բուռն, մեղմ ասած: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել ու ինձ թվում է վերջում բոլորի համար պարզ դարձավ ով է այս ամեն ինչի պատասխանատուն եւ ինչ է այս ամեն ինչի իրական նպատակը»,- ասաց պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ուշագրավ է, որ այս կազմակերպության գլխամասը գտնվում է Ստամբուլում, իսկ կառույցի գլխավոր քարտուղարը ադրբեջանցի է: Այսինքն, մերոնք իրենց ելույթը տեղ են հասցրել հենց ադրբեջանաթուրքական վերահսկողության ներքո:

Պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը պատմեց, թե ինչպես են Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները փորձել խանգարել ելույթին, հորդորել վերադառնալ օրակարգին, որը համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակի քննարկումն էր. «Մենք ներկայացրել ենք ե՛ւ մասնագիտական զեկույց, ե՛ւ քաղաքական իրավիճակն ենք փորձել ներկայացնել, եւ մեր դիրքերը չենք զիջել»:

Իսկ թե ինչպես են արձագանքել կազմակերպության անդամ երկրները՝ Թունյանն ասաց, որ նիստը առցանց էր ու չեն կարողացել դա արձանագրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031