Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատի Altibox Norway Chess մրցաշարում գրեթե ամեն օրվա ավարտին նոր առաջատար է ի հայտ գալիս: Երեկ կայացած 6-րդ տուրից հետո մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորած Լեւոն Արոնյանին փոխարինել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան: Նա ունի 13 միավոր:
Երկրորդ տեղում 12 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, երրորդում՝ Լեւոն Արոնյանը, որը վաստակել է նրանից մեկ միավոր պակաս:
Այսօրվա երկու կենտրոնական հանդիպումներում զույգ կազմել են Ֆաբիանո Կարուանան ու Մագնուս Կարլսենը եւ Ալիռեզա Ֆիրուջան ու Լեւոն Արոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ