Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը. Ermenihaber

Հոկտեմբեր 12,2020 12:11

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում:

2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ Եվ դա այն դեպքում, երբ 2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը գրանցել էր անկում 17 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 521 մլն դոլար:

2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նշյալ սեկտորի ամենաշատ արտահանումը եղել է ԱՄՆ (531 մլն դոլար) : ԱՄՆ-ին հաջորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները (127 մլն), 3-րդ տեղում եղել է Գերմանիան (123.7մլն): Իսկ Ադրբեջանը զբաղեցրել է 4-րդ տեղը (123.02 մլն):

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031