Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտինետիի գործը, Ադրբեջանը և կոռուպցիայի հերքումը

Հոկտեմբեր 12,2020 12:33

Շվեյցարիան Բաքվի վարչակարգի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։ Նույնիսկ այն դեպքում, երբ այդ երկիրը բոլորին բացեիբաց հայտնի է կոռուպցիայի իր տարօրինակ մշակույթով։

2012թ․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի կնոջ՝ Ռաֆի Մարտինետիի հաշվեհամարին միլիոնավոր եվրոների հայտնվելուց հետո, փողերի լվացման առթիվ քրեական գործ հարուցվեց, որն այնուհետև կարճվեց։ Իհարկե, Ադրբեջանի կառավարությունից փոխանցված գումարը չի կարող «կեղտոտ» որակվել, քանի որ այն միջազգայնորեն և Շվեյցարիայի կողմից ճանաչված պետություն է։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 միլիոն եվրո ստանալու տարին համընկավ շվեյցարական շուկայում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի հայտնվելու հետ։ Խոսքն աշխարհում նավթային ոլորտի ազգայնացված ամենամեծ ընկերություններից մեկի մասին է։ 2012թ. հուլիսին ՍՈԿԱՐ-ը Շվեյցարիայում փոխարինեց Էքսոն Մոբայլին պատկանող ԷՍՍՕ բենզալցակայանների ցանցին։ Մի քանի ամիս անց Ցյուրիխում հանդիսավոր կերպով բացվեց ադրբեջանական դրոշի գույներով կրակի տարբերանշանով առաջին բենզալցակայանը։ Այսօր Շվեյցարիայում գործում է մոտ 190 բենզալցակայան։

Ադրբեջանի հետ Շվեյցարիան ունի լավ հարաբերություններ։ Դաշնային խորհրդական (հավասարազոր է նախարարին) Յոհան Շնայդեր-Ամմանը 2018թ․ Ասիա ուղևորության շրջանակում այցելել էր Ադրբեջան։ Այդ առիթով Շվեյցարիայի առևտրի և արդյունաբերության միության նախկին նախագահ Հայնց Կառերն այնուամենայնիվ արձանագրել էր, որ կոռուպցիան այդ տարածաշրջանին բնորոշ խնդիր է։ Ի դեպ, Բաքվի վարչակարգը մինչև Բրյուսել հայտնի է իր «խավիարային դիվանագիոտությամբ», որի նպատակն ազդեցիկ մարդկանց կանոնավորապես խավիարի տուփեր նվիրելն է։ Սա է Ադրբեջանի դիմագիծը, քանի որ այդ երկիրը վերջին տարիներին ավելի քան 2 միլիարդ է ծախսել միջազգային հարթակում լոբբինգ իրականացնելու վրա։

Կոռուպցիան միշտ ուրիշ երկրներում է

Այս պատճառով էլ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահն ասում է, որ այնտեղի մարդիկ «չեն գիտակցում փողի արժեքը»։ Վստահաբար դա բոլորին չի վերաբերում, քանի որ Ադրբեջանում միջին աշխատավարձն ամսեկան մոտավորապես 300 շվեյցարական ֆրանկ է։ Իհարկե մարդիկ գիտեն փողի գինը։ Սակայն նրանք ասելիք չունեն, եթե իրենց երկրի ղեկավարները վեց միլիոն են փոխանցում մի շվեյցարացու, ով իրենց թույլ է տալիս փայլել ըմբշամարտի ոլորտում։

Կոռուպցիայի մշակույթով արդարացնել որևէ երկրից գումար ընդունելու փաստը՝ ընդամենը վարպետորեն թաքցրած հնարք է։ Այնուհետև հայտարարել, թե «Ինձ չէին կարող գնել, քանի որ անմիջապես հրաժարական եմ տվել գումարի երկրորդ մասը ստանալուց հետո», ուղղակի մոգություն է։ Նույնն է, ինչ 7,5 միլիոն ֆրանկ ստանաս բոլորին փողով գնող մի երկրից և ասես՝ այս հացից չեմ ուտում, քանի որ բերանս լիքն է։ Բայց ուշադրություն՝ այստեղ ոչ մի անօրինական բան չկա։ Շվեյցարիայում կոռուպցիա չկա։ Կոռուպցիան միշտ այլոց մոտ է։

ՍՈԿԱՐ-ն Ադրբեջանին ապահովում է դրամական միջոցներով՝ զենք և զինամթերք ձեռք բերելու համար։ 2020թ․ սեպտեմբերին 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այն իրականացնում է պատերազմական քարոզչություն։ 2020թ․ Շվեյցարիայի Դաշնային դատարանը որոշել է, որ Մարիտինետի ամուսինների ստացած 5 միլիոն ֆրանկը ոչ թե նվեր է, այլ եկամուտ, ուստի և ենթական է հարկման (2,5 միլիոն ֆրանկ)։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031