Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վտանգի մասին։
Դեսպանատան զգուշացման մեջ ասվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանում՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ, օրինակ, օտարերկրացիներով լի հյուրանոցներում, ռեստորաններում և ակումբներում, ինչպես նաև էներգետիկ օբյեկտներում։ Դեսպանատան էջում ասված է, որ սպառնալիքն ուղղված է Բրիտանիայի շահերի դեմ և բխում է Իրաքում ու Սիրիայում հակամարտությունների մեջ շահագրգիռ խմբերից։
Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր ահաբեկչության բարձր մակարդակի և կորոնավիրուսի պատճառով խուսափել Ադրբեջան այցելելուց
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ