Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայը, մանավանդ սյունեցին, ե՞րբ է խուճապի ենթարկվել». Արծվանիկի դպրոցի տնօրեն

Հոկտեմբեր 12,2020 10:17

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Արծվանիկի դպրոցում բնականոն սկսվել է աշխատանքային ուսումնական շաբաթը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարք էր կիրառել Արծվանիկի ուղղությամբ։ Այդ օրը դպրոցում դասապրոցեսը դադարեցվել էր, բայց ինչպես Արծվանիկում, այնպես էլ հարակից գյուղերում խուճապ չկար։

«Բոլոր աշակերտները, ուսուցիչները ներկա են, զանգը հենց հիմա հնչեց ու սկսեցինք դասապրոցեսը։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շնորհակալ ենք, որ հետաքրքրվում եք»,– Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց դպրոցի տնօրեն Լուսինե Հարությունյանը։

Վերջինիս զարմացավ խուճապի մասին մեր հարցից։ «Հայը, մանավանդ սյունեցին, ե՞րբ է խուճապի ենթարկվել, որ հիմա վախենա։ Ուժեղ ենք»,–ասաց տիկին Հարությունյանը՝ նշելով, որ սա նաեւ իրենց պատերազմն է, պիտի հաղթանակած դուրս գալ։ «Մեր տղերքը սահմանին՝ առաջնագծում հաղթում են, մենք թիկունքում պիտի հաղթենք, ու այս օրերին պիտի մի տառ ավելի սովորեցնենք աշակերտին, հայրենասիրություն դասեր պիտի շատ տանք վաղվա սահմանը պահողին »,–ասաց Լուսինե Հարությունյանը։

Արծվանիկ գյուղում եւս անդորր է եւ գյուղացիներն իրենց առօրյա հոգսերով են։ Ի դեպ, բացի այն, որ գյուղից կամավորներ են մեկնել առաջնագիծ, «Արծվանիկի ապագա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանգանականություն։ Արդեն 6 մլն 738 հազար դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական դրամին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031