Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ»

Հոկտեմբեր 12,2020 08:11

ՀՖՖ. Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։

-Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի խաղ էր։

-Արդյո՞ք Վրաստանի հավաքականը Ձեզ ինչ-որ բանով զարմացրեց, թե՞ խաղաց այնպես, ինչպես դուք սպասում էիք։

-Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք ինձ չզարմացրին։

-Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ խաղակեսի մի որոշակի հատվածը մեր տղաների մոտ ավելի վատ ստացվեց, քան առաջին խաղակեսը։

-Ֆուտբոլում կա մրցակից, ով ճնշում է գործադրում քեզ վրա և դժվարություններ է ստեղծում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ կարողացավ գրավել մեր դարպասը։

-Առաջին հայացքից Խորեն Բայրամյանը հանդիպման ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։

-Խորենը լավ ֆուտբոլիստ է, և ամեն անգամ էլ ավելի լավ է խաղում։

-Այսօրվա ոչ-ոքիից հետո կարծես թե էլ ավելի կարևոր է դառնում Էստոնիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակի հասնելը։ Հաշվի առնելով, որ բավականին հոգնեցուցիչ խաղ ստացվեց, արդյո՞ք պատրաստվում եք թիմի կազմում փոփոխություններ կատարել։

-Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կգտնվեն ֆուտբոլիստները։ Դրանից հետո էլ արդեն որոշում կկայացնենք։

https://www.youtube.com/watch?v=a9CpvxIydr4&feature=emb_title&ab_channel=FootballFederationofArmenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031