Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվող մեր զինծառայողների մարմինների հանդեպ նրանք ոտնձգություններ են կատարել». Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 11,2020 21:15

Արցախի Հանրապետության զինվորների հանդեպ վայրագություններ են տեղի ունեցել, որոնք տեղ են գտել փաստահավաք խմբի զեկույցում: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ «Արդեն բաց եւ փակ բազմաթիվ աղբյուրներից տեղեկություն ունենք, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվում են առնվազն մեր զինծառայողների մարմիններ եւ որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների հանդեպ նրանք ոտնձգություններ են կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Ավելի մանրամասն ապացույցներ, երբ ունենանք, կներկայացնենք ձեզ: Ինչու եմ այս պահին դա արձանագրում՝ միջազգային հանրության պատասխանատվությունն է նաեւ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնվեն, որ կանխարգելվեն: Եթե արձանագրվեն նմանատիպ դեպքեր, ապա համապատասխան պատիժ սահմանվի նաեւ միջազգային հանրության կողմից: 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում բավականին շատ նմանատիպ դեպքեր արձանագրվել են, 90 տոկոսից ավելի դեպքերում Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինները, կամ բնակչի մարմինը երբ ընկել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ մարմինները կամ կենդանի անձինք խոշտանգվել են, դիակապատությունների են ենթարկվել: Հետեւաբար ռիսկը մեծ է՝ նաեւ հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերը Ադրբեջանում եւ հանրության կողմից եւ իշխանության կողմից ողջունվել ու հերոսացվել են, ինչը նշանակում է, որ պարարտ հող կա: Նախնական միտում կա մարմինների փոխանակման: Թեեւ երեկվա հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում, դրա լրացուցիչ ապացույցները կներկայացվեն, սակայն կարեւոր է, որ առաջիկայում կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի մարդասիրորեն միջոցառումները կազմակերպվեն եւ մարմինները փոխանակվեն»:

Արտակ Բեգլարյանն ասաց, որ նույնիսկ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են ոչ միայն հրթիռներ, այլ նաեւ «Սմերչ» տեսակի հրթիռներ՝ միջազգային իրավունքով արգելված»: Արտակ Բեգլարյանը բերել էր զենքերի մնացորդները՝ որպես ապացույց. «Սա «Գրադլար» իսրայեական արտադրության արկի մնացորդ է, կասետային տիպի զենք է, կիրառվել է Սեփանակերտի բնակելի հատվածի ուղղությամբ, 122 մմ-անոց զենք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031