Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր մի գրագրության մեջ պատահական գրեցի «Արայիկ Հարությունյանս …»։ Հետո հայցեցի զրուցակցիս ներողամտությունը, սակայն հասկացա, որ երբեւէ եղած միակ ղեկավարն է, ում ապրումակցում եմ եւ ում ոչ միայն հասկանում ու ընդունում եմ, այլ նաեւ զգում…
Զգում եմ նրա տրամադրությունը, դեմքի արտահայտությունը, հոգնածությունը կամ լարվածությունը, կամքի ուժը, որը վեր է խեղդող զգացմունքներից, պոռթկումը, երբ նրա մեջ խոսում է մարդը, այլ ոչ թե Նախագահը, զգում այն հիմքերը, որոնցից դրդված նա անում է այս կամ այն արտահայտությունը…
Իր ազգի իրական ղեկավար ու հոգատար հայր… Աստված մեզ հետ…»։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/david.tumasyan/posts/3091912780913873
Հ․գ․ Դավիթ Թումասյանը նաեւ դասախոսում է Ոստիկանության ակադեմիայում եւ նրա ուսանող-շրջանավարտներից շատերը, ինչու չէ նաեւ ներկայիս ուսանողներն առաջնագծում են։