Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի

Հոկտեմբեր 11,2020 17:48
Երեկ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի անդամ միությունները բողոքի ակցիաներ էին կազմակերպել շվեդական մի շարք քաղաքներում` Ստոկհոլմ, Գոթեբորգ, Ուփսալա և այլն: Ակցիաների մասնակիցները փորձում էին շվեդ հասարակությանը ներկայացնել այս օրերին Արցախում տիրող իրավիճակը: Ցույցերի մասնակիցները պահանջում էին, որ անհապաղ դադարեցվի պատերազմը, և վերսկսվեն խաղաղ բանակցությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: Հավաքվածները կոչ էին անում, որ շվեդ հասարակությունը, կառավարությունը արթնանան ու ավելի լուրջ քայլեր ձեռնարկեն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան կանխելու համար:
Մասնակիցները Էրդողանին, ինչպես նաև Ալիևին համեմատում էին Հիտլերի հետ: Ստոկհոլմում անցորդները հետաքրքրվում էին, թե ինչի համար են հայերը բողոքի ակցիա կազմակերպել, ոմանք նույնիսկ փորձում էին տեղում իրենց երեխաներին բացատրել եղելությունը: Կիպրոսից մի տղա էլ ընկերների հետ մոտեցավ ու ասեց, որ հայերի հետ են, ու միանում են մեր կոչերին:
Ցույց էր կազնակերպվել նաև շվեդական Օրեբրո քաղաքում: Տեղի «Արարատ» հայկական միության փոխնախագահ Մարինե Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ պատահական չէ, որ հայերը այսօր ցույց են անում Նիկոլայ եկեղեցու բակում. «Ագրեսոր Ադրբեջանը երկու օր առաջ ռմբակոծեց Շուշի քաղաքի մեր հայկական եկեղեցին: Սակայն մենք շինարար ժողովուրդ ենք և նորից ենք վերակառուցելու մեր քանդված եկեղեցիները, դպրոցները, թատրոններն ու տները: Այսօր հայերը միայնակ կանգնած են միջազգային ահաբեկչության դեմ, Արցախի անկախության համար միայնակ պատերազմում են ահաբեկիչների և դիկտատորների դեմ»:

Մարինե Հովսեփյանը Օրեբրո քաղաքում հիշեցնում է, որ Արցախն ու Հայաստանը միայնակ են պայքարում միջազգային ահաբեկիչների դեմ: Լուսանկարը՝ Մուրադ Արթինի ՖԲ էջից

Օրեբրոյում ելույթ ունեցավ նաև ծագումով հայ քաղաքական գործիչ, Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը: Իր ելույթում նա նշեց, որ Amnesty International միջազգային կազմակերպությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կլաստերային ռումբերի օգտագործման փաստը, որն արգելված է միջազգային մարդասիրական օրենքով. «Շվեդիայի կառավարությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի այդ գործողությունները»:

Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը՝ սանձել ադրբեջանա-թուրքական ագրեսիան

Մուրադ Արթինն իր ելույթում կոչ արեց Շվեդիայի արտաքին գործերի նախագահ Անն Լինդին՝ դատապարտելու Թուրքայի միջամտությունը Արցախյան կոնֆլիկտին, հայերի դեմ Սիրիայից և Լիբիայից 4000 ջիհադիստ-ահաբեկիչների ուղարկման և 150 թուրք սպաների կողմից ռազմական գործողությունների ղեկավարման փաստերը: Թուրքիայի այդ գործողությունները նա որակավորեց որպես միջազգային և ռազմական օրենքների կոպիտ խախտումներ: Նա իր ելույթն ավարտեց՝ կոչ անելով Շվեդիայի կառավարությանը, որը գալիք տարում ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, լուծելու այս հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով:

Նշենք նաև, որ ի տարբերություն Շվեդիայում վերջին օրերս կազմակերպված ցույցերի, այս հավաքները արտոնված էին:
Լուսինե Օհանյան
Շվեդիա
Ստոկհոլմի հավաքից լուսանկարները՝ Նարե Հովհաննիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031