Արթուր Օհանյանն իր ընկերոջ հետ եկել է այն եզրակացության, որ առանց ռեսուրսներ օգտագործելու կարելի է այս օրերին մեծ գործ կատարել բանակի համար։ Այդպես է առաջացել «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը։
Եվ արդեն երեք օր է՝ նրանք Մաշտոցի պուրակում հավաքագրում են թղթեր։
Նրանց միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, այդ թվում՝ նաև պետական կառույցներ։ Նախաձեռնության անդամները տեսակավորում են թուղթը, և վաճառում են։ Գնորդի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, և ըստ Արթուրի, բավականին լավ գնով են վաճառում։ Իսկ գումարը ծառայեցվելու է վնասների վերականգմանը։
Կարդացեք նաև
«Այդ ամենի մեջ, այո՛, չնչին կլինի այդ գումարը, բայց ամեն դեպքում օգտակար կլինի և իր նպատակին կծառայի։ Ոչ մի ռեսուրս չօգտագործելով՝ մենք կարողանում ենք շատ մեծ գործ անել»,- ասում է Արթուրը։
Երկու օրերի ընթացքում նրանց հաջողվել է հավաքագրել 1 տոննա 700 կգ թուղթ, որը մոտավորապես կազմում է 130 000 դրամ։
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը շարունակելու է թղթի հավաքագրումը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ