Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի ԶՈՒ-ում թուրքական ներկայության մասին․
• Ադրբեջանական բանակում, մանավանդ՝ ռազմաօդային ուժերում և հակաօդային պաշտպանությունում Թուրքիայի զինվորական կադրերի ներկայության ևս մեկ լեզվաբանական-մարդաբանական ապացույց երևան եկավ այսօր։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութում ներկայացվում է այսօր առավոտյան իրենց հակաօդային պաշտպանության ուժերի կողմից իբր Մինգեչաուրի ուղղությամբ հայկական ԱԹՍ-ի վնասազերծումը։ Տարածաշրջանի լեզվական խճանկարին ծանոթ մարդու համար դժվար չէ նկատել, որ ձայներից մեկը պատկանում է Թուրքիայի թուրքի, քանի որ վերջինս իրանական փոխառություն հանդիսացող دقت – ուշադրություն («դեղղաթ») բառն արտասանում է ոչ թե ադրբեջանահունչ «դիգա̈թ» (diqqət) ձևով, այլ թուրքահունչ «դիքքաթ» (dikkat)-ով։
• Անշուշտ, այս բոլորը հավաքել և արձանագրել է պետք՝ թեպետ ոնց հասկանում եմ, ադրբեջանա-թուրքական երկյակը մեծ ջանքեր չի էլ թափում այս ամենը կոծկելու վրա։ Հիշեցնեմ, որ 3 օր առաջ Վարուժան Գեղամյանն ադրբեջանական ռազմաճակատային ռեպորտաժներից մեկում թուրք զինծառայողի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ում կռվելու լեզվաբանական-մարդաբանական ավելի աղաղակող ապացույց էր գտել։
https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3505564349490025
Էէէէ,հարգելի Էլբակյան,ում ենք ինչ ապացուցում՝քաղաքակիրթ աշխարհը ինքնամեկուսացվել է ուրիշի ցավերից…..:Այժմ պահն է Մեծն Շիրազի ասածը կատարել՝կանգնել Մռովի լեռան գագաթին և թքել քաղաքակրթության ճակատին…..