Արցախի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ ընթացած ծանր մարտերում, ՊԲ ստորաբաժանումների և բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով, կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում և կայունացվել ռազմաճակատի գիծը:
Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը։
Աննկարագրելի այս սխրանքը հավերժ կմնա որպես հերոսական մի էջ, սերունդների համար՝ նահատակության, նվիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմության մեջ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր սուրբ Հայրենիքն իրենց կյանքի գնով պաշտպանած և քաջաբար զոհված «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկների ընտանիքներին և հարազատներին։
Կարդացեք նաև
Հավերժ փառք անմահացած մեր բոլոր հերոսներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին