Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երկշաբաթյա պատերազմի ընթացքում մեկ րոպե իսկ չեմ ունեցել, որպեսզի ստատուսներ գրեմ, պատմեմ այն ամենի մասին, ինչ տեսել, լսել ու զգացել եմ։ Առաջին օրն է, որ տանը մի քիչ շունչ եմ քաշում, ու հետհայաց շարադրում այս մղձավանջի զգացողությունները։
Պատերազմի դեմքն անմարդկային է․ ես այն տեսել եմ Հայաստան եկած երեխաների աչքերում, որոնք առանց ծնողների, մի շորով ու տնային հողաթափերով փախել են։ Ծնողներն առաջնագծում են, երեխաների հայացքներում սարսափ կա ու մեկ էլ հարց՝ մամաս կվերադառնա՞, իսկ պապա՞ն, թե արդեն զոհվել են․․․
Պատերազմի դեմքն անմարդկային է․ ես այն լսել եմ հղի ու նոր ծննդաբերած կանաց ձայներում, որոնք դողում էին, երբ ինձ հետ խոսում էին։ Մի կին պատմեց, որ ծննդաբերել է սեպտեմբերի 27-ին, նույն օրը, երբ սկսվեց պատերազմը։ Ու նոր ծննդաբերած կնոջը հասել է ամուսնու վիրավոր լինելու մասին լուրը, իսկ իրեն ու նորածնին հազիվ փրկել ու բերել են Հայաստան։
Պատերազմի դեմքն անմարդկային է․ ես այն զգացել եմ, երբ ինձ հետ հեռախոսով խոսող կինը, որը հագուստ ու սնունդ էր խնդրում իր հարսների ու թոռների համար, ստացավ որդու մահվան լուրը ու սկսեց աղաղակել ու հեկեկալ, սիրտ տալ չկարողացա, ես ևս ողբում էի․․․
Ո՞ր մեկը պատմես, չէի գրում, չկար ժամանակ նույնիսկ կիսվելու, և ինչ կարող եմ ասսել։ Այս պատմություններն այնքան խոսուն են, որ ես միայն կարող եմ ասել, որ․
Կարդացեք նաև
Պատերազմի դեմքն անմարդկային է․․․
https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3848300281859410