ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․․
Էսօր կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք կա, եթե նույնիսկ հաշվենք, որ այս մարդկանց շուրջ 30 %-ը կունենան հոսպիտալացման կարիք, ապա նրանք կզբաղեցնեն 200-ից ավել տեղ հիվանդանոցներում, առնվազն մի քանի տասնյակ բուժաշխատողներ, բժիշկներ կզբաղվեն նրանց բուժմամբ ու աջակցությամբ այն պարագայում, երբ յուրաքանչյուր ազատ մահճակալը կարող է պետք գալ վիրավոր զինծառայողի, պատերազմից տուժած քաղաքացու, յուրաքանչյուր բուժաշխատողի կարիք կարող է լինել այլ տեղում։
Արդեն իսկ բժիշկների տարբեր խմբեր մեկնել են Արցախ՝ էնտեղ աջակցելու։
Մեզնից ընդամենը պահանջվում է պահել էդ երեք կանոնը՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։
Ախր բարդ չի ու էս պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի։
https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3582604328467385