Լրահոս
Օրվա լրահոսը

Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ․ Հայկակ Արշամյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 11,2020 12:23

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր պարզաբանում է ներկայացրել․

Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։

Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականացվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում։

https://www.facebook.com/harshamyan/posts/10158236422404713

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031