«Առավոտյան ավելի հանգիստ էր, բայց չգիտեմ, թե որքանով է այդ հանգիստը լինելու երկարատեւ: Բնակավայրերն այս պահին չեն հրթիռակոծվում, իսկ առաջնագծում կան փոքր հրաձգություններ, հրետանու կիրառում, միջդիրքային պայքար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե որքանով է Ադրբեջանը պահպանում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Չգիտեմ, թե օրն ինչպես կզարգանա: Իսկ երեկ բոլորս վկայում էինք, որ հրադադար չի եղել: Իրավիճակը րոպեների ընթացքում կարող է փոխվել»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Նա շեշտեց, որ հայկական կողմը հավատարիմ է պայմանավորվածության պահպանմանը, իսկ Ադրբեջանը փորձում է միջազգային տեռորիզմի նոր հարթակ ձեւավորել. «Սա պետք է գիտակցեն բոլորը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ