«Սա Ադրբեջանի իշխանության հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի հանդեպ՝ դիերի փոխանակման առումով, որոնք գտնվում են առաջնագծում: Օրերի ընթացքում դրանք մեծ աղետ են դառնալու: Պատկերացրեք՝ հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ Ադրբեջանի իշխանությունն անտարբեր է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանի իշխանությունն անտարբեր է ոչ միայն ժողովրդի, այլեւ զոհվածների՝ իր հրամանով գնացած չակերտավոր «հերոսների» հանդեպ»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը խախտում է հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, Կարմիր խաչի ուղեկցությամբ գերիների փոխանակման կամ դիերի հավաքման գործընթացի մանրամասների մասին խոսելն ավելորդ է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ