Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խմբի նպատակը դիվերսիան չի եղել, այլ ժամերի ընթացքում Հադրութը գրավելը». Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 11,2020 10:43

«Քանի որ Ալիեւը հայտարարել էր, թե իբր գրավել էր Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, որպես վերջին հարված ընտրեց Հադրութը: Նրանք հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ եւ այլ երկրների հատուկ ծառայություններից երեւի ուժեր, եւ համատեղ ձեւավորել են մի խումբ: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ դիվերսիոն խմբի, անունով դիվերսիոն, նպատակը, սակայն, դիվերսիան չի եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով թշնամու կողմից երեկ Հադրութի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մանրամասները:

«Նպատակն է եղել ժամերի ընթացքում՝ հրադադարը սկսելու ժամերի ընթացքում, Հադրութ քաղաքը գրավելը: Հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք եւ քաղաքի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձեւավորվել, վերադասավորվել, եւ այսօր Հադրութ քաղաքի վարչական ղեկավարը գտնվում է քաղաքի վարչական շենքում: Րոպեներ առաջ եմ հետը խոսել: Մնացած փակագծերը չբացեմ»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031