«Եթե առաջիկա 1-2 օրում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին եւ աշխարհի բոլոր երկրներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքներն ազգերի ինքնորոշման: Աշխարհը կտեսնի այդ երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին: Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին: Նրանց պետք է ցուցակագրել, նրանց քաղաքացիներն էլ պետք է գիտակցեն իշխանության վարքագիծը»,-համոզմունք հայտնեց Արայիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ