Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք Արցախին չի կարող պարտադրել իր ժողովրդի արդար իրավունքը ոտնահարող նույնիսկ փոքր որոշում». ցույց Լիբանանում

Հոկտեմբեր 09,2020 23:55

«Հաղթելու ենք» կոչով հոկտեմբերի 9-ին Լիբանանի Ծաղզոյան կենտրոնի հարակից տարածքում անցկացվեց Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած Արցախի զորակցական հավաքը:

Ցույցի ընթացքում ծածանվեցին Արցախի, Հայաստանի և Լիբանանի պետական դրոշները: «Artsakh is Armenia» պաստառներով հարյուրավոր լիբանանահայեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին արաբերենով դատապարտեց Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը:

ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամ Հակոբ Հավաթյանը հայտարարեց. «Ադրբեջանի կողմից շղթայազերծված և հայոց դարավոր թշնամի Թուրքիայի զորակցությունը վայելող Արցախի պատերազմն այսօր մագնիսացրել է ողջ հայ աշխարհն ու միջազգային հանրությունը: Պատերազմը կանխող հանգրվանին ադրբեջանական իշխանության ծավալապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, շանտաժները, սահմանային գիծը խախտելու ռազմական ակտերը, ապատեղեկատվությունը, բանակցային բոլոր գործընթացները ձախողելու ճիգերը և պատերազմի ընտրանքը պարտադրելը հիմք են ծառայում, որ թուրք-ադրբեջանական համագործակցությամբ շղթայազերծված այս հարձակումները համընդհանուր պատերազմի տարողություն և կանխորոշված, կանխամտածված հանգամանք ունեն: Այս պատերազմում Թուրքիան օգտագործում է իր զինվորական և հետախուզական ողջ կարողությունը, ահաբեկիչները և վարձկանները՝ դրանով դարձյալ շարունակելով իր մարդասպանական, ցեղասպանական վաղեմի վարքագիծը ու մնալով հավատարիմ իր համաթուրքական երազին՝ ցեղասպանության հեղինակների հարազատ ժառանգորդ էրդողանը չի վարանում աշխարհին անամոթաբար հայտարարել, որ պիտի ամբողջացնի իր նախնիների սկած գործը՝ այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը»:

Քննադատելով միջազգային հանրության ամաչկոտ կեցվածքը՝ նա հայտարարեց. «Այսօր հայությունը մենակ է այս պատերազմում»:

Հակոբ Հավաթյանը հայտարարեց՝ լիբանանահայությունն իր զորակցությունն է հայտնում, կրկին Արցախի ժողովրդի կողքին կանգնած է և հակառակ իր դժվարություններին և ճգնաժամին ամեն ինչ մի կողմ դրած շնչասպառ հետևում է իրադարձություններին:

Նա վստահեցրեց՝ մենք միշտ կողմ ենք եղել Արցախի հարցը բանակցությամբ լուծելու ընտրությանը՝ հարգելով միջազգային և իրավական բոլոր ըմբռնումները:

Նա նաև հայտարարեց. «Ոչ ոք Արցախին չի կարող պարտադրել իր ժողովրդի արդար իրավունքը ոտնահարող նույնիսկ փոքր որոշում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031