Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետիցիա` կանգնեցնելու հայերի հանդեպ Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱՄՆ–ի հայազգի 100 գիտնականներ միացել են

Հոկտեմբեր 09,2020 23:15

100 հայազգի գիտնականներ, որոնք դասավանդում են ԱՄՆ-ի համալսարաններում, հայտնել են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունների հանդեպ իրենց խիստ դատապարտումը: Պետիցիան ստորագրել են հայազգի գիտնականներ ԱՄՆ ամբողջ տարածքում տարբեր համալսարաններից ներառելով Կալիֆորնիայի Համալսարանը, Լոս Անջելեսում և Բերկլիում մինչև  Հարվարդի Համալսարանը և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտը:

 

Սեպտեմբերի 27-ից, 2020 թվական, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, ռազմական հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում:  Մենք` Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող արմատներով հայ գիտնականներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական հարձակումը:

Ադրբեջանի հարձակումը առանձնանում է միջազգային մարդասիրական օրենքների և ռազմական բախումների ընդունված կարգերի բացարձակ խախտումներով: Քաղաքներ, գյուղեր, և քաղաքացիական կառույցներ ռմբակոծության տակ են և ավիրվում են: Ադրբեջանը ակտիվորեն թիրախավորում է բնակչությունը, ինչպես գրանցվեց նրանց հարվածով Ստեփանակերտում, Հադրութում և այլ քաղաքներում և գյուղերում: Բազմաթիվ հայ քաղաքացիներ են զոհվել` ներառյալ երեխաներ և ծերեր: Ադրբեջանը համալրում է իր զորքերը Սիրիացի վարձկաններով` Թուրքիայի աջակցությամբ: Պատերազմը իր դրսևորումներն է գտնում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում. Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի Վարդենիս քաղաքը:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան հայերի նկատմամբ և Թուրքիայի մասնակցությունը, ինչպես նաև սիրիացի վարձկանների ներկայությունը, հայերի համար ներկայացնում են էքզիստենցիալ վտանգ: Հաշվի առնելով այն, որ իրավիճակը ունի Հարավային կովկասյան տարածաշրջանում արագ տարածվելու և հարևան երկրները ներառելու լուրջ վտանգ` բերելով լայնածավալ մարդկային կորուստների, Ադրբեջանի ռազմական ագրեսիան պետք է դադարի անմիջապես:

Այս պատերազմը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկ այլ ռազմական ագրեսիայից մի քանի ամիս հետո, որի ժամանակ Ադրբեջանը սպառնում էր ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը:

Մենք հորդորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին դատապարտել սեպտեմբերի 27-ին սկսված Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանական վայրագությունները հայերի հանդեպ, պահանջել, որ Թուրքիան զերծ մնա կոնֆլիկտին մասնակցությունից, և ստանձնել արդյունավետ քայլեր` կասեցնելու Ադրբեջանի ռազմական գործողությունները հայերի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031