Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Հոկտեմբեր 09,2020 23:03

Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը:

Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում:

Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները:

 

‼️Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. նամակով դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր...

Posted by Arayik Harutyunyan on 2020 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031