Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը

Հոկտեմբեր 09,2020 21:44

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ

Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունված բանաձևը՝ ստորև։

Խորհրդարանը հարցի քննարկումից հետո

▪        արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են,

▪        արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական հռետորաբանությամբ խրախուսում է Ադրբեջանին շարունակել պատերազմը,

▪        գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ,

կոչ է անում Կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031