Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիայի դեմ». Գերմանական մամուլի անդրադարձը

Հոկտեմբեր 09,2020 21:55

ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին գերմանական մամուլի անդրադարձները

NRZ. «Բախումներ Լեռնային Ղարաբաղում. տասնյակ հազարավոր փախստականներ»

Լեռնային Ղարաբաղում ծանր բախումներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտը նման է քաղաք-ուրվականի: Կառույցների տվյալներով՝ բնակչության շուրջ կեսը փախուստի է դիմել: Տուժել է մինչև 75.000 մարդ: Հայաստանն ու Ադրբեջանը ծանր բախումների մեջ են: Հարավային Կովկասի այս շրջանում հիմնականում հայեր են ապրում: Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:

Tagesschau․ «Բախումները մարդկանց փախուստի են մատնում»

Փախչող քաղաքացիական բնակչություն, մայրաքաղաքը կրակի տակ. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը լարված է: Ինչպես նշում է ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ բնակչության շուրջ կեսը լքել են իրենց տները՝ գրեթե 90 տոկոսը՝ կանայք և երեխաներ:

Գիշերվա ընթացքում կրկին հուժկու հարձակումներ են եղել մայրաքաղաքի վրա: Լսելի էին խոշոր պայթյուններ: Միայն հստակ չէր, թե արդյոք հրթիռների, հրանոթների թե օդուժի հարձակումներ էին դրանք: Բնակիչներից մեկը նշում է, որ շաբաթվա վերջին շարունակվում են Ստեփանակերտի վրա հարձակումները, երբ ադրբեջանական զորքերը թիրախավորեցին շուրջ 50.000-անոց քաղաքը: Այդուհանդերձ, տեղեկությունները դժվար է ստուգել, քանի որ հակամարտության գոտում անկախ դիտորդներ չկան:

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնում. «Դա դժբախտություն է»: Հայաստանը Ռուսաստանի հետ հույսեր է կապում՝ ընդդեմ Ադրբեջանի: Երկու կողմից մարդիկ են զոհվում: Պուտինի խոսքով՝ շատ ռուս քաղաքացիներ սերտ, ընկերական և բարեկամական կապեր ունեն երկու հանրապետությունների հետ:

Zeit. «Հայաստանը լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիայի դեմ»

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Թուրքիային է պատասխանատու համարում հարավկովկասյան Լեռնային Ղարաբաղի շրջանում հակամարտության սրման համար. «Առանց Թուրքիայի ակտիվ ներգրավման այսքան հեռուն չէր գնա իրավիճակը: Ադրբեջանը սկսեց պատերազմը, քանի որ ուներ Թուրքիայի լիակատար աջակցությունը»: Վարչապետը նշում է, որ եթե հակամարտությունը շարունակի սրվել, ապա Ռուսաստանը Հայաստանի օգտին կմիջամտի:

Տևական բախումների արդյունքում ավելի ու ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները: Բախումների սկզբից մինչ օրը ոչ ամբողջական զեկույցներ կան միայն մահերի վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն իր զինվորների շրջանակում մահվան որևէ դեպքի մասին չի հռչակել:

 

  1. «Կովկաս. ով ինչ է ուզում Լեռնային Ղարաբաղում»

Արդեն շուրջ մեկ շաբաթ է շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները: Սակայն հակամարտության մեջ իրենց շահերն ունեն շատ պետություններ:

Ինչպես նշում է Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի բյուրոյի ղեկավար Շտեֆան Մայստերը, հակամարտության դինամիկան այնքան վտանգավոր է դարձել, որ արտաքին դերակատարների համար հեշտ չի լինի, հասնել հակամարտության ավարտին:

Խոսքը գնում է երկու թշնամացած հարևան երկրերի մասին: Ադրբեջանն ավելի վստահ է գործում այն բանից հետո, երբ Թուրքիան ավելի ու ավելի ամուր կանգնեց Բաքվի կառավարության կողքին: Ռուսաստանը խնդրահարույց դեր է խաղում այս հակամարտությունում, քանի որ օգտագործում է այն երկու երկրներին իրենից կախվածության մեջ պահելու համար: Այն իրականում Հայաստանի պաշտպանը չէ, հայերն այդչափ վստահ չեն, այլ այնպիսի տպավորություն ունեն, որ Ռուսաստանը երկու դերակատարների հետ էլ խաղում է: Միաժամանակ, Ռուսաստանի արձագանքը համեմատաբար թույլ է, մինչդեռ Թուրքիան զանգվածային ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:

ԳԴՀ Հեսսեն երկրամասի «Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության հիմնադրամի» փորձագետի խոսքով՝ ԵՄ տեսանկյունից, որը ցանկանում է ԱլԳ երկրներում զինադադարի պահպանում, կարող է խելամիտ լինել Էրդողանի հետ բանակցելը՝ Հարավային Կովկասում վերջինիս ներգրավվածության շուրջ: Հակամարտող կողմերի հետ բանակցություններում կարող է հատկապես հաջողություն գրանցել նաև Գերմանիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր:

Bild. «Փախե՛ք, ինքնաթիռները կրկին ռմբակոծում են». բնակչության կեսը փախուստի է դիմել»

(Ստեփանակերտ). Հրթիռակոծություններն անընդհատ վերսկսվում են հենց այն ժամանակ, երբ դրան ամենաքիչն են սպասում: Սկսվում է խուճապ, հնչում են ձայնային ազդանշանները, և մարդիկ փախչում են դեպի նկուղներ:

Մենք գտնվում ենք Ստեփանակերտում՝ վիճարկվող անկլավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, որտեղ դաժան օդային հարձակումներ, հրթիռակոծություններ են լիներ, ինչի արդյունքում կրկին ու կրկին քաղաքացիական շենքեր են թիրախավորվում:

Ադրբեջանական զինուժը արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի աջակցությամբ հարձակվում է շրջանի վրա՝ վկայակոչելով այն, որ միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղն Ադրբեջանին է պատկանում: Այդուհանդերձ, շուրջ 150 000 բնակիչներով այս շրջանը մեծամասամբ հայերով է բնակեցված:

Ստեփանակերտից հետո հաջորդ խոշորագույն քաղաքը Շուշին է, որը խաղաղ օրերին նման է դրախտի՝ դեպի լեռներ բացվող տեսարաններով: Հիմա տեսնում ենք միայն ավերածություններ: Երկուշաբթի կրակի տակ էր հայտնվել մշակութային կենտրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031